Tert.am. 5-8-2010- Մեծ Բրիտանիայում երկու դեռահասների միջև ծագած վեճի հետևանքով նրանցից մեկն ավտոբուսի տակ է նետել մյուսի յոթ ամսական եղբորը:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի հարավային Քրոյդն շրջանի դպրոցներից մեկում:
Դպրոցի աշակերտուհիները պարբերաբար ծաղրել են իրենց համադասարանցուն` վիտիլիգո հիվանդությամբ տառապող մի աղջկա, ինչն էլ դարձել է վեճի պատճառ: Վիճաբանության հաջորդ օրն առավոտյան երկու անչափահասներ կտրել են վիտիլիգոյով տառապող աղջկա և նրա մոր ճանապարհը, վերջինիս ձեռքից խլել յոթ ամսական Թավիշ Դաբեդին և նետել ավտոբուսի տակ:
Ավտոբուսի վարորդին հաջողվել է ժամանակին արգելակել և երեխան փրկվել է` ստանալով մարմնական վնասվածքներ:
Չարագործության հեղինակներից մեկը ձերբակալված է: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment