
Tert.am. 11-8-2010- Սիրո հարցում անհաջողակ թայվանցին ամուսնացել է Լոտոսի աստվածուհու աձանի հետ և իսկական հարսանիք կազմակերպել։ Նա պատմել է, որ մի քանի սիրային հիասթափությունից հետո ինքը գնացել է Լոտոսի աստվածուհու տաճար և օգնություն հայցել։ Այդ օրվանից աստվածուհին սկսել է թայվանցուն այցելել երազում և պնդել, որ նա ամուսնանա իր հետ։
Հարսանեկան արարողությունից հետո տղամարդը ստորագրել է ամուսնության վկայականը և աստվածուհու արձանն իր տուն տեղափոխել։ Նա պնդում է, որ այսուհետև իր կինը պահպանելու է իրեն դժբախտություններից ու հիվանդություններից։ Այս մասին հայտնում է The Australian-ը։
No comments:
Post a Comment