«Tert.am», 23.08.10թ.: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Աբդուլլահ Գյուլի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում երկու նախագահները քննարկել են իրադրությունն Անդրկովկասում։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մայիսին Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Անդրկովկասում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգման վերաբերյալ։
ՌԴ նախագահն Աբդուլլահ Գյուլին նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներին Թուրքիայի ցուցաբերած աջակցության համար։
Tuesday, August 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment