Wednesday, August 25, 2010

Սահմանի ժամանակավորապես բացվելու հարցն անհանգստացնում է Ադրբեջանին

«7or.am», 25.08.10: Ադրբեջանին անհանգստացնում է սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում հայ-թուրքական սահմանի ժամանակավորապես բացվելու հարցը։ «Սահմանի ժամանակավորապես բացումը չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերից։ Դա միայն կազատի Հայաստանի ձեռքերը»,-ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը։ Ըստ նրա, սահմանի ժամանակավորապես բացումը կարող է հանգեցնել նաև նրան, որ «բանակցային գործընթացում Հայաստանը հանդես կգա ոչ կառուցողական դիրքերից:

No comments: