
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ մեր աղբյուրները, բանակում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ԼՂՀ ՊԲ-ում համակարգային փոփոխություններ են սկսվել։ Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին ԼՂՀ ՊԲ մի շարք զորամիավորումներ ուղղակի լուծարվել են և միացվել այլ զորամիավորումների։
Որոշ զորամիավորումներում էլ տեղի են ունեցել գործառույթների փոփոխություններ։ Ավելին՝ եթե նախկինում զորամիավորումներում գիշերը հերթապահ էին մնում գնդերի հրամանատարների տեղակալները, ապա վերջիններիս փոխարեն այժմ զորամասերում մնում են ավելի ցածր պաշտոնյաներ։ Իսկ հրամանատարների տեղակալներին, արդեն քանի օր է, ուղարկում են առաջին գիծ։
Նման գործողություններով ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը, թերևս, փորձում է տպավորություն ստեղծել, թե դասեր է քաղել բանակում տեղի ունեցած վերջին սահմռկեցուցիչ դեպքերից։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ նախօրեին գիշերը Ղարաբաղ էր մեկնել նաև ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը։ Վերջինիս այցը ևս կապում են բանակում տեղի ունեցած դեպքերի հետ։
No comments:
Post a Comment