Tuesday, August 31, 2010

Փորձագետ. «Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն ունեն շատ լուրջ խնդիրներ»

«7or.am», 31.08.10թ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադառնալով վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիայի հնարավոր ստեղծմանը՝ ասել է, թե ինքը դրա հավանականությունը շատ փոքր է համարում,քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը չլուծված խնդիրներ ունեն։
-Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն ունեն այնքան լուրջ խնդիրներ, որոնք կարող են նրանց իրար դեմ հակամարտության առջև կանգնեցնել։ Հիշեցնեմ, որ երկու տարի առաջ ադրբեջանական մամուլում խոսակցություն կար, թե հայերի կողմից պարտության հոգեբանությունը հաղթահարելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է ինչ-որ մի փոքր հաղթանակ՝ հաղթողի հոգեբանություն զարգացնելու համար։ Եվ այդպիսի հնարավորություն դիտարկվում էր Վրաստանի՝ ադրբեջանցիների ասած Մառլեուլի շրջանում ինչ-որ ապստաբություն բարձրացնելը, այդ տարածքները վերցնելն ու Ադրբեջանին միացնելը։ Այդ շրջաններում թվապես, իսկապես, ադրբեջանցիները շատ են, և հաղթանակը Վրաստանի նկատմամբ իրկան է։ Սակայն այդ խոսակցությունը լռեց այն ժամանակ մի պարզ պատճառով. որ մի շարք թուրք և ադրբեջանցի վերլուծաբաններ առաջ մղեցին այն փաստը, որ եթե հնարավոր է տիրել ամաբողջին, ինչո՞ւ հիմա պատերազմել և մի՛ մասը վերցնել։ Իսկ ամբողջ ասելով՝ նրանք նկատի ունեին Վրաստանի հյուսիսային շրջանները այնպես, որ ամբողջ թուրք-ադրբեջանական կամուրջ ստեղծվի,-նշել է նա։
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ եթե, այս ամենով հանդերձ, ստեղծվի վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիա, ապա Վրաստանը կդասվի Հայաստանի թշնամիների շարքը, և այս պարագայում Հայաստանը լուրջ մտածելու բան ունի արտաքին քաղաքականության ոլորտում։

No comments: