
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` հուշակոթողի վրա նկարել են Թուրքիայի դրոշը և թողել «ասորի շներ» գրությունը:
Հիշեցնենք, որ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը Սիդնեյի Bonnyrigg Park-ում տեղադրվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 7-ին: Բացման արարողությանը մասնակցել էր մոտ 2000 մարդ, այդ թվում՝ ավստրալացի բարձրաստիճան դիվանագետներ:
2009թ. Սիդնեյի Ֆայրֆիլդի համայնքային խորհուրդը ճանաչեց Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ասորի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և որոշում կայացրեց քաղաքում տեղադրել ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Այդ որոշումից հետո ինչպես պաշտոնական Անկարան, այնպես էլ ավստրալաբնակ թուրքերը ջանքեր էին գործադրում հուշարձանի տեղադրումը ձախողելու համար:
No comments:
Post a Comment