Tuesday, August 24, 2010

Ռուսական ռազմաբազան Վրաստանին չի վախեցնում, որովհետև Հայաստանը գիտակցում է. Կալանդաձե

«Tert.am», 20.08.10թ.: Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչև 2044թ. երկարեցնելու մասին Երևանի և Մոսկվայի որոշումը «երկու ինքնիշխան պետությունների իրավունքն է»։ Այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն։ Նրա կարծիքով՝ իրենց համար կարևորն այն է, որ Հայաստանը լիովին գիտակցում է և գիտակցել է Ռուսաստանի կողմից Վրաստանին սպառնացող վտանգները։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։

No comments: