«HayNews.am», 24,08,10: Պոլսահայ հասարակական գործիչ, հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում պահանջում էր դատապարտել թուրքական իշխանություններին` Դինքին ուղղված սպառնալիքներից հետո անգամ անփույթ և անհետևողական գործելու համար, ինչպես նաև «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» /տխահռչակ թիվ 301 հոդված/ համար նրան ուղղված մեղադրանքը: Արդեն հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Դինքի ընտանիքի, իսկ վերջնական որոշումը կկայացնի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակին զոհ գնացած Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը:Tuesday, August 24, 2010
Եվրոպական դատարանը կպատժի Թուրքիային` Դինքի սպանությունը չկանխելու համար
«HayNews.am», 24,08,10: Պոլսահայ հասարակական գործիչ, հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում պահանջում էր դատապարտել թուրքական իշխանություններին` Դինքին ուղղված սպառնալիքներից հետո անգամ անփույթ և անհետևողական գործելու համար, ինչպես նաև «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» /տխահռչակ թիվ 301 հոդված/ համար նրան ուղղված մեղադրանքը: Արդեն հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Դինքի ընտանիքի, իսկ վերջնական որոշումը կկայացնի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակին զոհ գնացած Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment