«Tert.am», 23.08.10: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեպտեմբերի 3-8-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կմասնակցի Մեծ սաղավարտի խաղարկության «Շախմատային վարպետներ» (Chess Masters) մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) և Հաո Վանը (Չինաստան):
Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն Մեծ սաղավարտի եզրափակիչ փուլին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment