Wednesday, August 25, 2010

ՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԱԹԵՆՔՈՒՄ ՓՈՐՁԵԼ Է ԲԱՆԿ ԿՈՂՈՊՏԵԼ

«Լրագիր», 24.08.10: Մի հայաստանցի երեկ Աթենքի Պիրեաս նավահանգստում փորձել է բանկ կողոպտել` պատանդառելով մի քանի անձանց եւ սպառնալով նռնակներով պայթեցնել նրանց: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, նա երկու հանցակիցների հետ ներխուժել է Հունաստանի Ազգային բանկ եւ օդ կրակել` նախապես պատանդառելով 15 մարդու: Կողոպտիչներից երկուսին ոստիկանությունը ձերբակալել է, ազատ են արձակվել բոլոր պատանդները` բացի երեքից, որոնց հայաստանցին շարունակել է պահել իր մոտ: Ժամեր տեւած բանակցությունների արդյունքում հայաստանցին, որի ինքնությունը չի հրապարակվում, հանձնվել է` ազատ արձակելով երեք պատանդներին եւ հանձնելով հափշտակված գումարը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

No comments: