
Հովհաննես Իգիթյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները այնպիսի փաստաթղթեր են ստորագրում, որ կարելի է մեկնաբանել այնպես ինչպես հարմար է: Դրա օրինակն է հայ-թուրքական արձանագրությունները: “Բազմաթիվ մեկնաբանություններ կարելի է լսել, որ իբր այդ համաձայնագիրը նրա համար է, որ Ռուսաստանը Հայաստանին պաշտապանի Թուրքիայից, Ադրբեջանից, երրորդ, չորրորդ, չգիտեմ որ կողմից: Եվ հանկարծ դուրս է գալիս արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ասում է, որ ընդամենը ժամկետ է երկարացվում, Ռուսաստանը իր շահերն է հետապնդում, Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Մեդվեդևը Ալիևի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է”, ասել է Իգիթյանը, հարց ուղղելով, որ եթե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ապա պետք է հարց բարձրացներ Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգերի մատակարարման դեմ:
Իգիթյանը նշում է, որ ըստ նախկին պայմանագրի` ռազմակայանների ժամկետը լրանալուց հետո այն պետք է երկարաձգվեր 5 տարով, եթե Հայաստանը համաձայնություն տար: Իսկ ինչու հենց 25 տարով, հարցնում է Իգիթյանը, ինքն ել պատասխանելով, որ Ռուսաստանի համար անցյալում չի եղել և ապագայում էլ չի լինի Հայաստանի այսպիսի թույլ նախագահ, ինչպիսին հիմա է, այդ պատճառով է նման երկար ժամանակով երկարացվել:
Իգիթյանը նշում է, որ պայմանագրում անպայման պետք է նշվեր, թե ումից է Ռուսաստանը պաշտպանում Հայաստանին, իսկ եթե միայն իր շահերն է պաշտպանում, ապա Հայաստանը պետք է կոմպենսացիա պահանջեր:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ գտնում է, որ ռազմաբազաների երկարացման պայմանագիրը բխում է Հայաստանի անվտանգության շահերից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, Սահակյանն ասել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունի իր հարաբերությունները, և տարբերություն չկա, թե Սոմալիին զենք կվաճառի, թե Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարիք կար 25 տարով երկարացնել պայմանագիրը, եթե նախորդ պայմանագրի լրանալուն 10 տարի կար, Սահակյանը պատասխանել է, որ եթե Ռուսաստանը չէ, բա ով:
No comments:
Post a Comment