
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռագըփ Զարաքոլուն հրատարակել է «Քրդստանի հասարակությունների միության գործը. գլոբալ պետություն և առանց պետության քրդերը» խորագրով գիրքը։ Թուրքական դատարանը գրքի հեղինակին՝ Մեհմեդ Գյուլերին, դատապարտել է 1,3 տարվա ազատազրկման, իսկ Զարաքոլուին տուգանել 16 հազար թուրքական լիրայով։
Հիշեցնենք, որ վերջերս Ռագըփ Զարաքոլուն Երևանում «Հակոբ Մեղապարտ» մեդալ ստացավ։ Զարաքուլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի մերժողականության դեմ պայքար մղող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերենով տպագրելու համար:
No comments:
Post a Comment