ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Լրագիր», 24.08.10: «Միլլիեթ» թերթի օգոստոսի 20-ի համարում հոդված է տպագրվել այն մասին, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում անց է կացվելու Մալաթիայի 1-ին միջազգային կինոփառատոնը եւ որի գլխավոր մրցանակը կոչվելու է «Ոսկե Ծիրան»: Վերջում հոդվածագիրը հիշեցնում է, որ 2004 թվականից Երեւանում արդեն անց է կացվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն: Այդ կապակցությամբ հայտարարում ենք.
1. Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը ոչ մի կապ չունի վերը նշված միջոցառման հետ;
2. դատական կարգով անվանումը օգտագործելու վիճարկման հարցը մեր կողմից կքննարկվի լիակատար եւ վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո;
3. զարմանք է առաջացնում այն «սրտացավությունը», որ այս դեպքում ցուցաբերել է «Հայոց աշխարհ» թերթը եւ անձամբ Կիմա Եղիազարյանը, որոնք տարիներ շարունակ ջանք եւ եռանդ չեն խնայում «Ոսկե Ծիրան» Երեւանյան կինոփառատոնը վարկաբեկելու, վատաբանելու եւ ստահոդ լուրեր տարածելու գործում:
Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի լրատվական ծառայություն
24.08.2010թ.
No comments:
Post a Comment