«Panorama.am», 25.08.10: Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորությամբ Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ արտաքին գործերի, պաշտպանության և առևտրի նախարարությունների ներկայացուցիչների հետ:
Թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվամիջոցը, վկայակոչելով վաշինգտոնյան իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ հանդիպումներն ընթացել են Միացյալ Նահանգների հետ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Հանգամանորեն քննարկվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների դրությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել թուրքիայի դերակատարությանը իրանական միջուկային խնդրում, Բալկանների, Մերձավոր Արևելքի, Իրաքի, Իսրայելի, Աֆղանստանի հետ կապված հարցերում:
Աղբյուրի հաղորդմամբ` առաջիկայում ԱՄՆ-Թուրքիա սերտ համագործակցություն է սկսվելու: Հոկտեմբեր ամսին Վաշինգտոնում հրավիրվելու է թուրք-ամերիկյան խորհրդի (ATC) նիստ, որին մասնակցելու են Թուրքիայի պետնախարարներ Ալի Բաբաջանն ու Զաֆեր Չաղլայանը: Ընդգծվում է նաև, որ այսուհետև թուրքական իշխանությունների ներկայացուցիչները ինտենսիվացնելու են շփումը ԱՄՆ կոնգրեսի հետ, և այդ շփումը չի սահմանափակվելու միայն Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ պայքարով:
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment