Saturday, August 28, 2010

ԱԳՆ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

«Լրագիր», 27.08.2010: Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության նախաձեռնությամբ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ աշխատանքային քննարկում` նվիրված օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաներ որդեգրելու հարցերին: Հայաստանի Հանրապետությունը 2007թ. միացել է 1993թ. Հաագայի “Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին” կոնվենցիային, որի դրույթների համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ հաստատել է որդեգրման և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված` ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառման կարգը: Քննարկման արդյունքում մասնակիցները համաձայնեցին սերտ համագործակցություն հաստատել որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով և, ելնելով երեխաների շահերից, հետամուտ լինել նրանց հետորդեգրումային ճակատագրին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

No comments: