Saturday, August 28, 2010

«Րաֆֆի» համալիրի նորընտիր Վարչության անդրանիկ նիստը

Ինչպես արդեն տեղյակ է մեր ընթերցողը, 2010թ. օգոստոսի 1-ին, Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում կայացավ հերթական՝ 15-րդ Ընդհանուր ժողովը, որի ավարտին կայացավ նոր վարչական ընտրություններ: Հետայնու ընթացիկ օգոստոսի 8-ին, Ընդհանուր ժողովի նախագահության հրավերով, կայացավ նորընտիր Վարչության անդրանիկ նիստը, որի ընթացքում կատարվեց դիվանի ընտրություն և պատասխանատվությունների բաժանում ըստ հետևյալի. 1-պրն. Վարդան Բաբախանյան՝ Նախագահ 2-պրն. Վիգեն Մանդանի՝ Փոխնախագահ, Երեցների և Սկաուտական բաժանմունքների պատասխատու – կապ 3-տկն. Քաթրին Խուդաղուլյան՝ Քարտուղարության և Սկաուտական բաժանմունքների պատասխանատու – կապ 4-պրն. Նորիկ Ղարիբյան՝ Նյութականի պատասխանատու, Ֆուտբոլի հանձնախմբի կապ 5-տկն. Վալորիկ Ամիրյան՝ Մշակութային բաժանմունքի պատասխանատու – կապ 6-պրն. Ժորես Դիլանչյան՝ Մարզական բաժանմունքի պատասխանատու – կապ 7-տկն. Վիոլետ Մուրադյան՝ Կանանց բաժանմունքի պատասխանատու – կապ: Այս մասին տեղեկացնում է ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի Վարչությունը:

No comments: