Thursday, August 26, 2010

Կաթողիկոսն ընդունել է Դամթյու Դեսալեյնին

«Իրանահայեր», 25.08.2010: Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին: Ողջունելով պրն. Դեսալեյնի այցն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հաջողություն է մաղթել նրա աստվածահաճո և մարդասիրական առաքելությանը: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի և Մայր Աթոռի միջև ձևավորված համագործակցության համար, որի շնորհիվ համատեղ իրականացվել են բնապահպանական մի շարք ծրագրեր: Մասնավոր անդրադարձ է կատարվել փախստականների խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք է հայտնել այն զորակցության համար, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչությունը ցուցաբերում է փախստականների ընտանիքներին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պրն. Դեսալեյնին ներկայացրել է Հայոց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, ինչպես նաև Եկեղեցու ներկայիս բազմակողմ գործունեությունը սոցիալական ոլորտում:

No comments: