«HayNews.am», 24,08,10: Բելգիայում հրատարակվող Knack ամսագիրն ուսումնասիրել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գենետիկան: Y քրոմոսոմի հետազոտությունը ցույց է տվել, որ Հիտլերը պատկանում է E1b1b խմբին, որը շատ քիչ է տարածված Եվրոպայում և հատկապես գերմանացիների շրջանում: Բելգիական պարբերականի թղթակից Ժան-Պոլ Մուլդերսը, ով ձեռնարկել է ուսումնասիրությունը, եկել է այն եզրակացության, որ Հիտլերի նախնիները եղել են հրեական և Հյուսիսային Աֆրիկայում մեծ տարածում ունեցող բերբերական ծագման: Միևնույն ժամանակ E1b1b խմբի մեծ թվով ներկայացուցիչներ են հանդիպում նաև հույների և սիցիլիացիների, ինչպես նաև աշքինազիների շրջանում:
Tuesday, August 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment