News.am. 11-8-2010- Թուրքիայի ճամփորդական ընկերությունների միությունը, սեպտեմբերի 19-ին, Ախթամարի Ս. Խաչի վերաբացումից եւ պատարագից հետո Վանում կազմակերպվելիք տուրիզմի ցուցահանդեսին հրավիրելու է Հայաստանին։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տուրիզմի նախարարությունը եւ ճամփորդական ընկերությունների միությունը նախատեսում են Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչի տեղադրումն ու վերաբացումը կրոնական արարողությունների համար ներկայացնել նաեւ այլ երկրների՝ նույն օրը, պատարագից հետո կազմակերպելով տուրիզմի ցուցահանդես, որին հրավիրվելու են Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Իրաքը, Սիրիան, Հայաստանը եւ այլ երկրներ։
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը Վանի նահանգին հատուկ ուշադրություն է դարձնում եւ նախատեսում է Վան այցելող զբոսաշրջիկների քանակը մինչեւ 2023 թվականը հասցնել 1 միլիոնի։
Wednesday, August 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment