Thursday, August 26, 2010

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Lրագիր», 26.08.2010: Օգոստոսի 25-ին, ժամը մոտավորապես 23-ին Երեւան քաղաքի ոստիկանություն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հնչել են կրակոցներ Ազատության պողոտայում, Արաբկիրի զինկոմիսարիատի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ տասնյակի չափ պարկուճ: Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ ջիպ մակնիշի մեքենայից իջել են մի քանի ամրակազմ երիտասարդ, գոռացել` ստեղ մեր դեմ խաղ չկա եւ կրակ բացել: Ծանր վիրավորվել է բանակի գնդապետ Սուրեն Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը: Երիտասարդը տեղափոխվել է թիվ ութ հիվանդանոց, այնուհետեւ Նոր Նորքի հիվանդանոց, եւ այս պահին վիրահատվում է: Ըստ ականատեսների, ջիպ մեքենան ուներ արտասահմանյան համարանիշ, 777 թվերով:

No comments: