Thursday, August 26, 2010

Վիրաբույժները հեռացրել են պատմության մեջ ամենամեծ ուռուցքը

«7or.am», 26.08.2010: Չիլիացի վիրաբույները կնոջ փորից հեռացրել 22,6 կգ կշռով հսկայական ուռուցք։ Առաջատար վիրաբույժ Օսկար Լոպեզը բրիտանական Daily Mail-ին ասել է, որ իր 25-ամյա գործունեության ընթացքում նման բան չի տեսել։ «Բժշկական գրականության մեջ հսկայական ուռուցք է համարվում 4 կգ-ից ավելի կշռող գոյացությունը։ Սակայն մենք նման ուռուցքների նախադեպեր չգտանք։ Անտեղյակ մարդուն կարող էր թվալ, թե մեր հիվանդը հղի է»,-նշել է վիրաբույժը։ Բուենոս-Այրեսի արվարձանների բնակչուհին բողոքել է, որ իր փորը վերջին 18 ամիսների ընթացքում անընդհատ աճում է։

No comments: