«Tert.am», 24.08.10: Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետի երկարաձգումը Հայաստանի կողմից ճիշտ և ժամանակին արված քայլ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը՝ նշելով, որ այդ քայլով զսպվում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները։ «Այս պայմանագրից հետո նույնիսկ ծիծաղելի կլինի, եթե Ալիևը շարունակի իր ռազմատենչ հայտարարությունները։ Նույնիսկ ներքին սպառման համար չի անի նման հայտարարություններ»,- ասաց Թորոսյանը։
Ըստ նրա՝ պայմանագրի բովանդակային փոփոխություններն անհրաժեշտ էին, քանի որ 1995թ. կնքված պայմանագիրը բխում էր նախկին ԽՍՀՄ հարաբերություններից։ Նոր տարբերակով ռազմաբազան ՌԴ անվտանգությունից բացի, կապահովի նաև Հայաստանի անվտանգությունը»,- մանրամասնեց նա։
Թորոսյանը C-300 հակահրթիռային համակարգերի վաճառքի վերաբերյալ լուրերով չի մտահոգվում՝ խորհուրդ տալով խանդով չվերաբերվել Ռուսաստանին։ «Ռուսաստանը լինելով մեր ռազմավարական գործընկերը՝ ինքը կարող է նաև հարաբերություններ ունենալ այլ պետության հետ։ Առավել ևս, որ C-300 համակարգերը բացառապես պաշտպանական նշանակություն ունեն։ Դա կարող է դիտվել նաև միջազգային ահաբեկչությունից պաշտպանվելու միջոց»,- հանգստացրեց մասնագետը։
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment