Sunday, August 22, 2010

Բուշերի ատոմակայանը գործարկվեց

«Tert.am», 21.08.10- Բուշեր քաղաքում սկսվել է իրանական առաջին ատոմակայանի էներգաբլոկի ֆիզիկական գործարկումը։ «Այսօր մենք մտնում ենք Բուշերի ատոմակայանի ֆիզիկական գործարկման փուլ։ Թե՛ իրանցի, թե՛ ռուս մասնագետների համար սա յուրահատուկ օր է»,– «Ռիա նովոստիի» փոխանցմամբ, ասել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն գործակման մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ։ Նա նշել է, որ «Բուշեր» ատոմակայանի նախագիծը եզակի է, և երկրորդ այդպիսի նախագիծ աշխարհում գոյություն չունի։ Ատոմակայանի կառուցումն սկսվել է 1974–ից։ Այս նախագծի յուրահատկությունը, ըստ Կիրիենկոյի, այն է, որ մասնագետներին հաջողվել է գերմանական ընկերության կողմից մոտ 30 տարի առաջ ներդրված սարքավորումներով և հին հիմքերի վրա ստեղծել նոր ատոմակայան։ Իր հերթին, Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեխին այս օրն անվանել է պատմական ու հիշարժան՝ շնորհակալություն հայտնելով ռուս ժողովրդին՝ ատոմակայանի կառուցման հարցում Իրանին աջակցելու համար։

No comments: