«Aysor.am», 23.08.10թ.: Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում իր գործընկեր քաղաքագետների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նախքան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցելությունը Հայաստան, Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, ովքեր համաձայնագիր են ստորագրել: Նա նշեց, որ, անշուշտ, այդ համաձայնագիրը ներառել է նաև ռազմաքաղաքական դրույթներ, և համոզմունք հայտնեց, որ Նախիջևանում, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի թուրքական ռազմաբազա:
«Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ խոսում են պաշտոնական լեզվով և ոչ մի ավելորդ բան չեն ասում, այդ մենք է, որ պետք է վերլուծենք ու ենթադրություններ անենք»,- նշեց Վ. Զախարովը, ով հայտնեց նաև, որ ռազմական հարցերի վերաբերյալ շատ դրույթներ, հավանաբար, մնացել են «կադրից դուրս»:
Ի պատասխան այս մտահոգության` Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը հայտնեց, որ այս մասին մամուլում տեղ գտած հրապարակումները դեռևս չեն նշանակում, որ այն կարող է իրականություն դառնալ:
«Շատ սահմանափակումներ կան այն բանի համար, որ Թուրքիան իր ռազմաբազան ունենա Նախիջևանում` սկսած Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունից` վերջացրած տարածաշրջանի խոշոր խաղացողներով` Ռուսաստանով և Իրանով, որոնք շատ լուրջ հարցեր կունենան այս փաստի հետ կապված»,- բացատրեց Ս. Մինասյանն ու հավելեց. «Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Թուրքիան ցանկություն կունենա ևս մեկ գլխացավանք ավելացնել` կապված Հայաստանի Հանրապետության հետ»:Tuesday, August 24, 2010
«Թուրքիայի` Նախիջևանի ռազմաբազայի համար սահմանափակումներ կան»
«Aysor.am», 23.08.10թ.: Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում իր գործընկեր քաղաքագետների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նախքան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցելությունը Հայաստան, Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, ովքեր համաձայնագիր են ստորագրել: Նա նշեց, որ, անշուշտ, այդ համաձայնագիրը ներառել է նաև ռազմաքաղաքական դրույթներ, և համոզմունք հայտնեց, որ Նախիջևանում, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի թուրքական ռազմաբազա:
«Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ խոսում են պաշտոնական լեզվով և ոչ մի ավելորդ բան չեն ասում, այդ մենք է, որ պետք է վերլուծենք ու ենթադրություններ անենք»,- նշեց Վ. Զախարովը, ով հայտնեց նաև, որ ռազմական հարցերի վերաբերյալ շատ դրույթներ, հավանաբար, մնացել են «կադրից դուրս»:
Ի պատասխան այս մտահոգության` Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը հայտնեց, որ այս մասին մամուլում տեղ գտած հրապարակումները դեռևս չեն նշանակում, որ այն կարող է իրականություն դառնալ:
«Շատ սահմանափակումներ կան այն բանի համար, որ Թուրքիան իր ռազմաբազան ունենա Նախիջևանում` սկսած Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունից` վերջացրած տարածաշրջանի խոշոր խաղացողներով` Ռուսաստանով և Իրանով, որոնք շատ լուրջ հարցեր կունենան այս փաստի հետ կապված»,- բացատրեց Ս. Մինասյանն ու հավելեց. «Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Թուրքիան ցանկություն կունենա ևս մեկ գլխացավանք ավելացնել` կապված Հայաստանի Հանրապետության հետ»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment