Tuesday, August 24, 2010

Ամերիկացի զինվորը մարզում է թալիբներին

«HayNews.am», 24,08,10: Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի շարքային 24-ամյա Բոու Ռոբերտ Բերգդալը, ով 2009-ի հունիսին գերի էր վերցվել, այժմ թալիբներին սովորեցնում է ռումբեր պատրաստել և դարանից հարձակվել: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը` հավելելով, որ աֆղան զինյալների կողմից գերի վերցված ամերիկացի միակ զինվորն ընդունել է իսլամ և այժմ կրում է Աբդալլա անունը: Թալիբների հրամանատարներից մեկի տեղակալ Նաջի Նադիմը հեռախոսային զրույցում հայտնել է, որ Բերգդալն իրեն սովորերել է բջջային հեռախոսի մասնիկներից պատրաստել հեռակառավարող սարք` նախատեսված ճանապարհներին տեղադրվող ռումբերի համար: Նադիմը նաև հավելել է, որ ամերիկացի զինվորը միայն ձևական է ընդունել իսլամ, քանի որ հակառակ դեպքում նրան սպառնացել են գլխատել:

No comments: