Sunday, August 22, 2010

Բացառիկ ֆուտբոլային երեւույթ.

«NEWS.am», 21.08.2010: Բացառիկ դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի խաղերից մեկում: «Հելմոնդա» ակումբի նախկին հարձակվող Յոհան Վոսկամպը, տեղափոխվելով Ռոտերդամի «Սպարտա», հենց առաջին խաղում ութ գոլի հեղինակ դարձավ: «Ալմերե Սիթի» ակումբի դեմ խաղում 25-ամյա Վոսկամպի թիմը հաղթեց 12:1 հաշվով: 17-րդ րոպեից «Ալմերեն» մնաց տասը ֆուտբոլիստներով: Բացի այդ «Սպարտայի» դարպասապահը նաեւ 11 մետրանոց հետ մղեց: «Ալմերեն» իր միակ գնդակը խփեց հանդիպման վերջում: Պրոֆեսիոնալ թիմերի խաղերում բոլորից շատ գնդակ մեկ հանդիպման ընթացքում խփել է Ստեֆան Ստանիսը: Ֆրանսիայի գավաթի համար խաղում 1942թ. դեկտեմբերի 13-ին «Ռասինգ կլուբ դե Լանսի» ֆուտբոլիստը 16 անգամ գրավեց «Օբրի-Աստյուրեի» դարպասը:

No comments: