News.am. 11-8-2010- ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, թերթի հետ զրույցում ասել է. «Ես շատ կուզենայի այս ամենից լավագույնն ակնկալելու հնարավորություն ունենալ, կուզեի, շատ ցանկալի զարգացումներ նկատել Հայաստանի համար` ՀԱՊԿ-ի ուժեղացմամբ, կայացմամբ:
Բայց ես դրա նախադրյալները չեմ տեսնում: Որովհետեւ այդ նախադրյալները կարող էին առաջանալ միայն մեկ դեպքում՝ երբ ամեն ինչ կստեղծվի մեկ առանցքի շուրջ: Սակայն այդ առանցքը պետք է շատ լավ գիտակցի իր հզորության սահմաններն ու հնարավորությունները: Ռուսաստանը մինչեւ հիմա փորձում է սովետական ժառանգությունը երկու ձեռքով հավաքել իր տակ, չհասկանալով, որ երկու ձեռքով վեց պոչ չես բռնի: Չես կարող միաժամանակ ունենալ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը: Չի ստացվի: Դա իրենք չեն կարող հասկանալ` ոչ հեռատես լինելուց: Նրանք հաճախ ոտնահարելով մեր ազգային եւ պետական շահերը, փորձ են անում մեր հաշվին սիրաշահել նրան, ում հետ մենք լուրջ խնդիր ունենք ու ում հետ իրենք՝ եթե ոչ այսօր, ապա վաղը, շատ լուրջ խնդիր են ունենալու: Ռուսների քաղաքական եւ տնտեսական աչքածակության պատճառով էլ ՀԱՊԿ-ը չի կայանում»:
Wednesday, August 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment