Tuesday, August 24, 2010

Ադրբեջանցիները պահանջում են փակել ռուսական դեսպանատունը Բաքվում

«Tert.am», 23.08.10թ.: Ադրբեջանում այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» և Մարդու ազատության և իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանի դեսպանատան առջև։ Ակցիան կազմակերպված է եղել՝ ի նշան Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության դեմ բողոքի։ Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, ակցիան համաձայնեցված չի եղել Բաքվի իշխանությունների հետ, այդ պատճառով կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Այդուհադերձ, չարտոնված միջոցառման մասնակիցները բանաձև են կարդացել, որով իրենց երկրի իշխանություններին կոչ են անում Ռուսաստանը ճանաչել «Ադրբեջանի համար անցանկալի պետություն» և դադարեցնել Ադրբեջանում ռուսական դեսպանատան գործունեությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20–ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի շրջանակում Երևանում ստորագրվեց համաձայնագիր՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գոործունեության ժամկետը 49 տարով երկարացնելու վերաբերյալ։

No comments: