Saturday, August 28, 2010

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

«Լրագիր», 27.08.2010: Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Հայտարարության մեջ ասվում է, թե Հայաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ երկիր, պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը եւ համոզմունքների ազատությունը Եվրախորհրդի հիմնարար արժեքներից են: Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը եւ նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում է Եվրախորհրդի անդամ երկրների հիմնարար պարտականություններին եւ անկասկած կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Եվրամիության մերձեցման գործընթացը:

No comments: