
News.am. 11-8-2010- Այս տարվա աշնանը Եվրախորհրդարանում, ամենայն հավանականությամբ, հայտարարություն կընդունվի, որը կդատապարտի Նախիջեւանում հայկական մշակույթի հուշարձանների ոչնչացումը:
Ինչպես հայտնել է Բելգիայի հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ Գեւորգ Մինասյանը, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, հայտարարության նախագիծն արդեն ուղարկվել է Եվրախորհրդարան: «Գործին քիչ բան է մնում` հայկական պետության աջակցությունը, սակայն այն ուշանում է: Այդուհանդերձ, գործընթացը սկսվել է, եւ, կարծում եմ, աշնանը Եվրախորհրդարանը կընդունի հայտարարությունը»,- հայտարարել է Մինասյանը:
No comments:
Post a Comment