«Tert.am», 27.08.2010: Ադրբեջանում դարձյալ «քարտեզային» սկանդալ է բարձրացել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ այս անգամ պատճառը Ադրբեջանում գործող բրիտանական WOOD GROUP նավթային ընկերության պաշտոնական կայքում զետեղված քարտեզն է, որում Նախիջևանը ներկայացված է որպես Հայաստանի Հանրապետության տարածք։ Գործակալությանն այս մասին «գլխի է գցել» ընթերցողներից մեկը։
Նշենք, որ WOOD GROUP–ը Ադրբեջանում մասնակցում է նավթային մի շարք նախագծերի և մտադիր է իր գործունեությունն ընդլայնել այդ երկրում։
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment