Thursday, August 26, 2010

Վրաստանի գլխավոր գործընկերները` Թուրքիան, Ադրբեջանը և Ուկրաինան

«Aysor.am», 26.08.2010: 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` արտաքին ապրանքաշրջանառության ծավալների առումով Վրաստանի գլխավոր գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանը և Ուկրաինան: Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, վկայակոչելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը նշյալ ժամանակահատվածում կազմել է Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության 16,7 %-ը, ինչը 0,34 %-ով պակաս է, քան 2009-ի հաշվետու շրջանի ծավալները: Ադրբեջանի հետ արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշը կազմում է 10,5 %, ինչը 28, 9 % ավելին է, քան 2009 թվականի առաջին կիսամյակում: Վրաստանի և Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը կազմել է 9,7 %` գրանցելով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 25 % աճ: Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների թվում են նաև ԱՄՆ-ն` 6,5 %, Ռուսաստանը` 5%, Գերմանիան` 3,2%, Հայաստանը` 3,2 %, ԱՄԷ-ն` 2,8% և Բուլղարիան` 2,7%:

No comments: