«Haynews.am», 26.08.2010: «168 ժամը» զրուցել է Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Հարցադրմանը, թե ակտիվանում են ազատագրված շրջանները վերադարձնելու մասին խոսակցությունները` Մանվել Գրիգորյանը պատասխանել է. «Եթե նման խնդիր լինի, առաջինը ԼՂՀ անկախության ճանաչման և տարածքների փոխանակման և ոչ թե վերադարձման հարցը պիտի քննարկվի: Շահումյանն էլ, Մարտակերտն էլ, թե Ղարաբաղում, թե Հայաստանի սահմաններից Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի շրջաններում հազարավոր հեկտարներ հողեր ունենք թուրքերի ձեռքում»:
Ըստ ԵԿՄ նախագահի, հողերը վերադարձնելու, նոր սահման գծելու համար կարելի է նստել-խոսել. «Իսկ առանց ԼՂՀ անկախության, օդի մեջ ասված պայմաններով հարց լուծելը ես համարում եմ անիմաստ»:
Մանվել Գրիգորյանի խոսքերով, երբ իրենք ազատագրում էին Հադրութի շրջանի հողերը, իրեն անգամ «կանչել են Հայսատան, մարդիկ են ուղարկել այստեղ, թե մի գնա առաջ»: Ինքն էլ պատասխանել է. «Եթե դուք պատասխանատվություն եք կրում, թե դրանք նորից առաջ չեն գալու, հիմա ես գնամ Էջմիածին: Եթե վստահ չեք, ես քանի հնարվորութոյւն ունեմ, կապահովեմ ինձ, ժողովրդին ու սահմանները: Չհաշված, որ դրանք մեր պատմական հայրենիքի հողերն են, մեզ համար հաճելի էր մեր հողերն ազատագրել, համ էլ պաշտպանության գոտի ստեղծել»: Գեներալ նաև նշել է. «Ես իմ 13 տարեկան Կարենին բերել էի հետս, որ նրանք էլ իրենց երեխեքին չփախցնեն: Ես որ այնտեղ հրամանատար եմ եղել, Հադրութի շրջանում ոչ մի իշխանություն չի աշխատել: Մարտակերտում, որ էն ժամանակ Սամվելը Բաբայան կամանդույուշչի էր, այս տարածք մտնելուց պիտի ինձանից թույլտվություն վերցներ»:
Thursday, August 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment