«Aysor.am», 24.08.10: Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին Կաննում շնորհվել է Ռուսաստանյան արվեստի փառատոնի բարձրագույն պարգևը: Լեգենդար երգիչն արժանացել է Պատվո նշանի` «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում մեծ ավանդի համար»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կաննի փառատոնների և կոնգրեսների պալատում` «Ռուսաստանյան գիշեր» փառատոնի ժամանակ:
Նշենք, որ Ռուսաստանյան արվեստի փառատոնը Կաննում անց է կացվում Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևայի հովանու ներքո` Ռուսաստան-Ֆրանսիա տարվա շրջանակում:
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment