«Tert.am», 24.08.10: Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսը։
Այսօր Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պսակադրման արարողությունից հետո գեներալ-լեյտենանտը հանդիպեց հայ լրագրողներին:
Գեներալ-լեյտենանտն ասաց, որ շատ է սիրում հայերին, և առաջին անգամ չէ, որ այցելում է Հայաստան։
Ֆրանգուլիսը խոսեց նաև ՆԱՏՕ–Հայաստան հնարավոր համագործակցության մասին։
«Հայաստանն ազատ և ժողովրդավարական երկիր է, ունի ընտրված կառավարություն, իր ընտրությունը ինքնուրույն է անում։ Եթե Հայաստանը որոշի միանալ ՆԱՏՕ–ին, դա կլինի նրա նախաձեռնությունը, մենք պատրաստ կլինենք օգնել՝ ինչով կարող ենք», – ասաց Ֆրանգուլիսը։
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment