«Aysor.am», 27.08.2010: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսեց հայ-ռուսական արձանագրությունների շուրջ, հիշեցնելով, որ արձանագրություններում նաև նշված է` «Ռուսաստանը պարտավորվում է պաշտպանել մեր երկիրը»:
Պատասխանելով Aysor-ի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ադրբեջանին հակահռթիռային համակրագեր Ս 300-ի վաճառքի շուրջ լուրերը` Դ.Ջամալյանն ասաց. «Ռուսաստանը իր շահերն ունի և ամեն կերպ ձգտելու է իր քաղաքական ուղեծրում պահել նաև Ադրբեջանը»:
Ըստ Ջամալյանի, այդ վաճառքը չի նշանակում, որ Հայաստանի պաշտպանունակությունը թուլանում է, սակայն չբացառեց, որ դրանք կօգտագործվեն Հայաստանի դեմ:
«Բայց դա դեռ չի նշանակում, որ մեր սպառազինությունը թերի է կամ այնքան խոցելի է, որ չկարողանան այդ հաշվեկշռի մեջ Հայաստանի անվտանգությունը ապահովել»,- նշեց բանախոսը և շեշտեց, որ` «Մենք պետք է ըմբռնումով մոտենանք, Ռուսաստանը իր քաղաքականությունն է վարում»:
Ըստ նրա, սպառազինությունների մատակարարման համաձայնագրով Հայաստանը ևս ձեռք է բերելու այնպիսի զինատեսակներ, որոնք բալանս են հաստատելու:
«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը իր հերթին հավելեց, որ առայժմ Ադրբեջանին չի վաճառվել Ս-300 համակարգը և չբացառեց, որ այդ լուրերը Ռուսաստանի կողմից որոշակի տեղեկատվական գործողություն է Ադրբեջանի հանդեպ:
«Ռուսաստանн արդեն 10 տարի է վաճառում է Ս-300 համակարգը Իրանին և մինչև հիմա այդ համակարգը չի հասել Թեհրան»,- ընդգծեց Գ. Հարությունյանը:
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment