«Tert.am», 27.08.2010: Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Նովրուզ Մամեդովը APA գործակալությանը տված հարցազրույցում։
Թղթակցի այն հարցին, թե ՆԱՏՕ–ի զորավարժությունների շրջանակում հայ –թուրքական սահմանի բացումը ինչպես կարող է ազդել ադրբեջանաթուրքական հարաբերությունների վրա, Մամեդովը պատասխանել է.
«Կարծում են, որ այդ քայլի գլխավոր նպատակն այն է, որ արևմտյան երկրները կողմնակի ճանապարհներով ցանկանում են Թուքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման համար օգտագործել ստեղծված հարմար առիթը՝ ստիպելով Թուքիային անել դա։ Բանն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ սերտորեն համագործակցող պետություն չի եղել։ Ստացվում է՝ զորավարժությունները, որոնցում նախատեսված է Հայաստանի և Թուքիայի համատեղ մասնակցությունը, նախապես մտածված ու ծրագրված է եղել։ Այս կերպ ցանկանում են մի ավելորդ անգամ հակադրել Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բարեկամական, եղբայրական երկրներ ու ռազմավարական գործընկերներ են։ Այդ քայլերը նրանք արդեն որոշ ժամանակ շարունակում են. մենք էլ ենք դա տեսնում»։
Ըստ նրա՝ Թուրքիային կանգնեցնում են մեծ փորձության առջև։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հիմնական գիծը, ըստ նրա, Թուրքիայի դիրքորոշումն էր Հայաստանի դեմ։
Սակայն շրջանակները, որոնց համար դա ցանկալի չէ, Թուքիայի համար երկու տարբեր նժարների վրա են դնում Ադրբեջանն ու Հայաստանը, որպեսզի կոտրեն Անկարայի դիրքորոշումը։
«Հայաստանի հետ սահմանի բացումը նույնիսկ մեկ օրով, ցանկացած ձևով և ցանկացած բովանդակությամբ, կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»,–ասել է Նովրուզ Մամեդովը և հավելել,– «Այսօր Հայաստանը բացահայտ կերպով թելադրում է Թուքիային, նրա առջև պայմաններ դնում և պահանջներ ներկայացնելով՝ ձգտում դրանց իրականացմանը։ Կարծում են, որ Թուքիան համարժեք արձագանք կտա և թույլ չի տա նույնիսկ մեկ ժամով բացել սահմանը»։
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment