Panorama.am. 5-8-2010- Օգոստոսին ծրագրված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցելությունը Հայաստան նոր որակ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրացնի: Այդ մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով, այդ այցելությունը կարևոր նշանակություն ունի: «Ռուսաստանը հզոր գերտերություն է: Վստահ եմ, որ ՌԴ նախագահի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերություններին և կստեղծի նոր հնարավորություններ դրանց խորացման համար», -հավելել է Բաղդասարյանը:
Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահի հանդիպմանն ընդառաջ պատրաստվում են մի շարք փաստաթղթեր: «Վստահ եմ, որ այցելության ընթացքում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ», -նկատել է ԱԱԽ քարտուղարը:
Նկատենք, որ Մեդվեդևի այցելության հստակ ժամկետ դեռ չի հաղորդվել, սակայն նախատեսվում է, որ այցելությունը տեղի կունենա օգոստոսի կեսերին:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment