Tert.am. 5-8-2010- ԱՄՆ–ն օգտագործելու է նաև հատուկ ծառայությունների խողովակները՝ բացահայտելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ Համադան քաղաքում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
Երեկ լուրեր տարածվեցի, որ Ահմադինեժադի դեմ մահափորձ է իրականացվել Համադան քաղաքում։ Ըստ լրատվամիջոցների՝ անհայտ անձը, որն ավելի ուշ ձերբակալվել է, նռնակ է նետել Իրանի նախագահի ավտոշարասյան վրա։ Սակայն Ահմադինեժադը, աղբյուրի փոխանցմամբ, չի տուժել, նռնակը հայտնվել է լրագրողներին տեղափոխող մեքենայում, ինչի հետևանքով մի քանիսը վիրավորվել են։ Այս լուրերը ավելի ուշ Իրանի պետական հեռուստատեսությունը հերքեց. իր աղբյուրներին վկայակոչելով հաղորդեց, որ պայթել է ոչ թե նռնակ, այլ սովորական խաղալիք պայթուցիկ։
Քրոուլին նշել է, որ տվյալ պահին ԱՄՆ–ն չի կարող ձևակերպել իր տեսակետը կատարվածի վերաբերյալ, քանի որ դեռ տեղեկություններ է հավաքում։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին».
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment