«Ազգ», 21,08,10- Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը չի բացառում Վրաստանում նավթագազատարների գնման հնարավորությունը այդ թվում` Ռուսաստանից Հայաստան գազ մատակարարող խողովակաշարի վրացական հատվածի ձեռքբերման մասով:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, այս մասին ANS հեռուստաընկերությանը հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պետական նավթային ընկրությունը հետաքրքրված է Վրաստանում բոլոր էներգանախագծերով:
Ներկա դրությամբ, ըստ Աբդուլաեւի, Ադրբեջանը քննարկում է նշված գազատարի ձեռքբերման հնարավորությունները` մեծ հետաքրքրություն արտահայտելով նաեւ Վրաստանում որեւէ հաղորդակցության ուղու կառավարման գործում:
«Ազգը» տեղեկացրել էր, որ Վրաստանի խորհրդարանն իր որոշմամբ Հայաստան Ռոսաստանից գազ հասցնող գազատարի վրացական հատվածը հանել է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկից` հնարավոր դարձնելով դրա վաճառքը: Գազատարը ձեռք բերելու հետաքրքրություն են հայտնել ռուսական «Գազպրոմը», ադրբեջանական «ԱՊՆԸ»-ն եւ ղազախական «Ղազմունայգազ»-ը:
Միեւնույն ժամանակ, Վրաստանի կառավարության հերթական նիստից հետո Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին, «Էկոնոմի.գե» կայքէջի փոխանցմամբ, հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում վաճառել եւ ոչ մի գազատար: «Հնարավոր է, որ Նավթի եւ գազի կորպորացիայի ակցիաների 25 տոկոսը տեղաբաշխվի լոնդոնյան բորսայում, սակայն ոչ մի գազատար Վրաստանը չի պատրաստվում վաճառել», ասել է էներգետիկայի նախարարը:
Saturday, August 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment