Երեկ օգոստոսի 24-ին, Թեհրանի «Յաւէրժ» Հայ լեռնագնացների խումբը իր հերթական նիստում քննարկման նյութ է դարձրել՝ մարզանքը կուսակցականացնելու վտանգավոր խաղի պարագան և բոլոր մարզիկներին կոչ է արել հեռու մնալ նման ապազգային քայլերից:
Հուլիսի 17-ին, մի խումբ իրանահայ լեռնագնացների կողմից Արարատ լեռան գագաթի նվաճումը ՀՅԴ կուսակցության անունով արձանագրելու փորձը այն առիթն էր, որ տոն էր տվել վերոհիշյալ օրակարգին:
«Յաւերժ» Հայ լեռնագնացների խմբի հայտարարությունում ասված է.
«Խումբս քննարկումներից յետոյ հասաւ այն եզրակացութեան, որ նման քայլերը վտանգաւոր են, ապազգային ու պառակտիչ:
Մեր կարծիքով մարզանքն ու մարզական աշխատանքը երբեւէ չի կարելի ինչ-որ մի կուսակցութեան գերին դարձնել: Մարզանքը աւելի շուտ մարդկային է, իսկ ամենանեղ սահմանը նրա համար՝ ազգայինը, որի դրօշի տակ հանդէս են գալիս մարզիկները միջազգային մրցութիւններում: Ուստի բոլոր մարզիկներին եւ մանաւանդ աւագ մարզիկներին ու մարզիչներին կոչ ենք անում հեռու մնալ մարզանքը կուսակցականացնելու ապազգային քայլից»:
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment