Sunday, August 29, 2010

Հայ լեռնագնացները մեղադրում են Դաշնակցությանը

«Haynews.am», 28.08.10: «Հավերժ» հայ լեռնագնացների խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՀՅԴ-ն մեղադրվում է հուլիսի 17-ին հայ լեռնագնացների խմբի կողմից Արարատ բարձրանալը կուսակցականացնելու մեջ: Այս մասին գրում է «Առավոտը»: Ըստ օրաթերթի`հայտարարության մեջ ասվում է. «Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ նման քայլերը վտանգավոր են, ապազգային ու պառակտիչ: Մեր կարծիքով` մարզանքն ու մարզական աշխատանքը երբեք չի կարելի ինչ-որ մի կուսակցության գերին դարձնել»: Հայտարարության մեջ նաև նշվում է. «Կոչ ենք անում հեռու մնալ մարզանքը կուսակցականացնելու ապազգային քայլից»:

No comments: