Tuesday, August 24, 2010

PKK-ականները զանգվածաբար հանձնվել են թուրք ժանդարմներին

«HayNews.am», 24,08,10: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաքի մարզի Սիլոպ շրջանում թուրքական անվտագնության ուժերին են հանձնվել միանգամից 13 PKK-ի անդամ: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, հանձնված PKK-ականներից մեկը կին է: Վերջիններս հատել են թուրք-իրաքյան սահմանը և ինքնակամ հանձնվել թուրք ժանդարմներին: Հանձնված PKK-ականների դեմ հետաքննություն է սկսվել` չնայած, որ վերջիններս ինքնակամ փախել են քրդական կազմակերպության` Հյուսիսային Իրաքում գտնվող ճամբարներից և թուրքերին հանձնել զենքը: Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments: