«7or.am», 24.08.10թ.: Անկարայում գազափոխադրման ՆԱԲՈՒԿՕ նախագծի ղեկավար հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ մատակարարման գծի փոփոխման վերաբերյալ որոշում է ընդունվել։
-Գազի մատակարարման երկու գիծ է հաստատվել (ռուս-վրացական և թուրք-իրանական սահմանից), և պատվիրվել են ինժեներական համապատասխան աշխատանքները։ Ներկայիս քաղաքական իրավիճակից ելնելով՝ «Nabucco Gas Pipeline International»-ը թուրք-իրանական սահմանից գազի մատակարարման երրորդ գիծը չի նախատեսում,-ասված է ՆԱԲՈՒԿՕ-ի կոնսորցիումի հայտարարության մեջ։
Նշված է նաև, որ նախագծված երթուղին (ռուս-վրացական և թուրք-իրանական սահմանից) գազատարին գազ մատակարարելու համար առաջարկում է գազի աղբյուրի լայն շրջանակ՝ Ադրբեջանից, Թուրքմենիայից և Իրաքից։
Tuesday, August 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment