Thursday, September 30, 2010

Հոկտեմբերի 1-ից սկսում է ամենամյա ավանդական դրամահավաքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վաղվանից` հոկտեմբերի 1-ից սկսում է ամենամյա ավանդական դրամահավաքը՝ «Վիվասել-ՄՏՍ»-ի աջակցությամբ եւ հովանավորչությամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ սա, այսպես կոչված, «բուռն» դրամահավաքի շրջանն է, քանզի Հիմնադրամը երբեք չի դադարեցնում միջոցների հանգանակումը։ Նոյեմբերի 25-ին նախատեսված է հեռուստամարաթոնը։
Հայաստանի քաղաքացիները եւ սփյուռքահայերը վաղվանից կարող են SMS հաղորդագրություններ ուղարկել կամ նվիրատվություն կատարելու համար այցելել «Հայփոստի» բաժանմունք։ SMS-ը պետք է ուղարկել 8000 համարին՝ նշելով անուն-ազգանունը։ Մեկ SMS-ի արժեքը 500 դրամ է։
Հայաստանի 3 բջջային օպերատորներն էլ պատրաստակամություն են հայտնել սպասարկել սույն ակցիան։
Արա Վարդանյանի խոսքով՝ Սփյուռքի գաղթօջախները իրենք են որոշում, թե ինչպես անցկացնեն դրամահավաքը։ Դրա համար կարող են կազմակերպվել ճաշկերույթներ, համերգներ, փառատոններ եւ այլն։ Օրինակ՝ Մոսկվայի համայնքը ավանդաբար կազմակերպում է ճաշկերույթ, որին այս տարի կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ նախագահները։ Անցյալ տարվա ճաշկերույթի ընթացքում հավաքագրվել է 5,9 մլն դոլար, այնինչ ողջ դրամահավաքի ընթացքում հավաքագրվել էր 15,8 մլն դոլար։ Արա Վարդանյանը հույս հայտնեց, որ այս տարի ավելի շատ գումարներ կհավաքագրվեն։

No comments: