Thursday, September 30, 2010

Ամերիկացի երգիչ. Շնորհիվ իր մեծ սրտի, հայերը տիրում են կայսրության

News.am 30-9-2010- Նոր ձայնասկավառակով, որ կոչվում է «Հայ` ընտրությամբ», ես ցանկանում եմ ոգեւորել հայերին եւ հիշեցնել հայկական սփյուռքին, որ իրենք կարող են շատ բանով ոգեշնչվել եւ միայնակ չեն: Այդ մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դենիել Դեքերը:
Սկավառակում ընդգրկված 13 երգերը երգիչը կատարում է հայերենով, երգերի մի մասը հայկական է, որոշ երգեր թարգմանվել են այլ լեզուներից: Դեքերի խոսքով, ինքն անձամբ է ընտրել երգերը՝ նախապատվություն տալով նրանց, որ հոգեհարազատ են հայ ժողովրդին:
«Շնորհիվ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի, ես մոտիկից ծանոթացա հայերին, ձեր պատմությանը: Ինձ ապշեցրեց ժողովուրդը, որ այդքան փորձություններ ապրելով՝ պահպանել է իր կենսուրախությունն ու բարությունը: Թեեւ տարածքը, որի վրա ապրումէ հայ ժողովուրդը, փոքր է, բայց շնորհիվ իրենց մեծ սրտի՝ հայերը տիրում են կայսրության»:
Հարցին, թե ինչո՞ւ է հայերեն երգում՝ Դեքերը մեջբերել է սկավառակի վրա գրված բառերը. «Ես շատ եմ սիրում Հայաստանը, հայկական մշակույթը, բայց ավելի սիրում եմ հայերին»: Անդրադառնալով ցեղասպանության ճանաչման գործում իր մասնակցությանը, նա նկատել է, որ շատ թուրքեր իրեն սպառնալիքներով լի նամակներ են հղում, բայց ինքն ուղղակի ուշադրություն չի դարձնում դրանց:
Հոկտեմբերի 9-ին կայանալու է Դեքերի համերգը, որի ընթացքում նա կատարելու է նոր սկավառակի երգերը:
Դենիել Դեքերն արդեն 9 տարի իր երգերով բարձրացնում է Հայոց ցեղասպանության թեման: Նրա «Ադանա» երգը թարգմանվել է 19 լեզուներով, եւ անգամ կատարվել թուրք երգչի կողմից:

No comments: