HayNews.am. 24-9-2010- Թուրքիայում բնակվող մի քուրդ ընտանիք 1999 թվականից ի վեր չի կտրում իր երեխաների մազերը:
ANF-ի փոխանցմամբ՝ ծնողները որոշել են իրենց երեխաների մազերը չկտրել, քանի դեռ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն անազատության մեջ է:
Նույն ընտանիքում Օջալանի ձերբակալության ժամանակ՝ 1999 թվականին ծնված Զինդանի մազերի երկարությունը հասնում է 1,5 մետրի: Ընտանիքում հույս են հայտնում, որ Ապոն ազատ կարձակվի, իսկ իրենց երեխաների մազերը մինչ այդ պահը չի կտրվի:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը, ով քրդերի շրջանում հայտնի է նաև Ապո անունով, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) հիմնադիրն է և առաջնորդը: Քուրդիստանի անկախության համար 25-ամյա պայքար մղող Աբդուլլահ Օջալանը 1999 թվականին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել ցմահ ազատազրկման` բազմաթիվ ահաբեկչական գործողությունների և սպանությունների մեղադրանքով՝ ուղարկվելով Իմրալը կղզու բանտը: Օջալանը, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», 40 անուն գրքի հեղինակ է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment