Friday, September 24, 2010

Կինը արջից փրկվել է սովորական դդմիկով

News.am. 24-9-2010- Անսպասելի եւ անհավատալի դեպք է պատահել ամերիկյան Մոնտանա նահանգում։ Կինն իր վրա հարձակված արջի «հախից եկել է» դդմիկի օգնությամբ։
Կեսգիշերից հետո կինը, ում անունը չի նշվում, կռվի ձայներ է լսում։ Նա բակ է դուրս գալիս եւ տեսնում, որ իր շներից մեկի վրա է հարձակվել 90 կիլոգրամանոց արջը։ Կինը կանգնում է դռան մոտ եւ կենդանուն շեղելու համար սկսում է բղավել։
Արջը մռնչում է, ցատկում դեպի դուռը եւ թաթով հարվածում կնոջը։ Նա վազում է տուն, վերցնում ձեռքի տակ ընկած առաջին առարկան՝ 30 սանտիմետրանոց դդմիկը։ Մոտ մեկ մետր հեռավորությունից կինը դդմիկը նետում է արջի վրա։ Դդմիկը դիպչում է արջի գլխին, ինչից հետո արջը փախչում է, հայտնում է Lenta.ru-ն։
Միջադեպի արդյունքում կինը մի քանի քերծվածք է ստացել։ Նա բժշկական օգնության կարիք չի զգում։

No comments: