HayNews.am. 30-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի փոքրիկ աղջիկը՝ Սումմեյեն որոշել է շարունակել հոր ճանապարհը և զբաղվել առևտրով:
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Սումմեյեն 60 հազար ամերիկյան դոլար է ներդրել սննդի առևտրով զբաղվող մի ընկերությունում և դարձել նրա սեփականատերերից մեկը: Ընկերության կապիտալը գնահատվում է 200 հազար դոլար: Նշվում է նաև, որ Սումմեյեն ավարտել է Ինդիանայի համալսարանը՝ սոցիոլոգի մասնագիտությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը մտել էր շուկա, որտեղ հրաժարվել էր միս գնել՝ բարձր գնի պատճառով: «Պատահաբար» մոտակայքում գտնվող լրագրողներն այս ամենը նկարահանել էին և տարածել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը մտել էր շուկա, որտեղ հրաժարվել էր միս գնել՝ բարձր գնի պատճառով: «Պատահաբար» մոտակայքում գտնվող լրագրողներն այս ամենը նկարահանել էին և տարածել:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment